Եգիպտոսում ցուցահանդեսի բացման վերաբերյալ
14 փետրվարի, 2007Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ ս.թ. փետրվարի 13-ին Կահիրեում, Ահմադ Շաուկիի թանգարանի ցուցահանդեսների սրահում բացվեց հայաստանցի նկարչուհի Թենի Վարդանյանի նկարների ցուցահանդեսը` նվիրված Հայաստանի եւ Եգիպոտսի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյակին:
Ցուցահանդեսին ներկայացված են նկարչուհու լավագույն աշխատանքները, այդ թվում նաեւ ս.թ. հունվարին Կահիրեի 10-րդ միջազգային բիենալեին ներկայացված այն նկարները, որոնք ԵԱՀ մշակույթի նախարարության մրցանակային հանձնաժողովի կողմից արժանացել էին «Ոսկե մեդալ» պարգեւի:
Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին Եգիպտոսում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, արվեստի բնագավառի գործիներ, ինչպես նաեւ` հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ցուցահանդեսը գործելու է մինչեւ ս.թ. փետրվարի 17-ը: