Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի Գերմանիա կատարելիք այցի վերաբերյալ

09 փետրվարի, 2007

Ս.թ. փետրվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մեկնելու է Գերմանիա, ուր նույն օրը կմասնակցի փետրվարի 10-11-ը Մյունխենում կայանալիք Անվտանգության քաղաքականության 43-րդ կոնֆերանսին (43th Munich Conference on Security Policy):

Խորհրդաժողովի շրջանակներում նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ, մասնավորապես, նախարար Օսկանյանը կհանդիպի ԵՄ նախագահող Գերմանիայի ներկայացուցչի եւ Վրաստանի ԱԳ նախարար Գելա Բեժուաշվիլիի հետ:

Փետրվարի 11-ին ծրագրված է արտգործնախարարի այցը Քյոլն, որտեղ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում կքննարկվեն 2006թ. Հայաստան-Սփյուռք երրորդ խորհրդաժողովի ընդունած որոշումների իրականացման հարցերը:

Տպել էջը