ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը Հայոց բանակի կազմավորման 15-ամյակին նվիրված միջոցառման վերաբերյալ
02 փետրվարի, 2007
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը Հայոց բանակի կազմավորման 15-ամյակին նվիրված միջոցառման վերաբերյալ
Ս.թ. հունվարի 31-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը հանդիսավոր արարողությամբ նշվել է Հայոց բանակի կազմավորման 15-ամյակը: Միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ վարչակազմի, պետքարտուղարության, պաշտպանության, բանակի, ռազմաօդային եւ ռազմածովային ուժերի դեպարտամենտների պաշտոնյաներ, ԱՄՆ ԶՈՒ Միացյալ շտաբի բարձրաստիճան սպաներ, այդ թվում ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի՝ Հարավային Կովկասի պետությունների վարչության տնօրեն Մեթյու Փալմերը, Եվրասիայի գծով պետքարտուղարի փոխտեղակալ, Մինսկի խմբիԱՄՆ համանախագահ Մեթյու Բրայզան, պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Ջեյմս ՄաքԴուգալը եւ այլ պաշտոնատար անձինք:
Ընդունելությանը մասնակցել են նաեւ օտարերկրյա դեսպաններ, բարձրաստիճան դիվանագետներ, ռազմական կցորդներ, Հայ առաքելական եկեղեցու, ամերիկահայ կազմակերպությունների եւ հայկական համայնքի ներկայացուցիչներ: Ներկաներին ողջունել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը եւ ռազմական կցորդ, գնդապետ Արմեն Սարգսյանը: