Մինսկում Սայաթ-Նովայի 295-ամյակին նվիրված երեկոյի վերաբերյալ

01 փետրվարի, 2007

Ս.թ. հունվարի 31-ին Մինսկում` Ժողովուրդների բարեկամության տանը, «Բելառուս-Հայաստան» եւ Բարեկամության ու արտասահմանի երկրների հետ կապերի բելառուսական ընկերությունների ուժերով, բելառուսահայ համայնքի ու Հայաստանի դեսպանության աջակցությամբ անցկացվել է գրական երաժշտական երեկո` նվիրված մեծանուն հայ երգահան Սայաթ-Նովայի 295-ամյակին:

Սայաթ-Նովայի անցած ստեղծագործական ուղին ունկնդիրներին ներկայացրել են Բելառուսի անվանի գրականագետներ, ընթերցվել են 19-րդ դարի լեհերեն մի հրատարակության երգահանին նվիրված հոդվածները, Սայաթ-Նովայի ստեղծագործությունները հնչել են հայերեն, ռուսերեն եւ բելառուսերեն լեզուներով: Ցուցադրվել են Սայաթ-Նովա կինոնկարից նրա երգերի կատարման հատվածներ:

Երեկոյի կազմակերպիչներին եւ մասնակիցներին ուղղված երախտագիտական խոսք է ասել Հայաստանի դեսպանության ներկայացուցիչը:

Տպել էջը