Հայաստանի Հանրապետության բանակի հիմնադրման 15-րդ տարեդարձի կապակցությամբ Պեկինում կազմակերպված ընդունելության վերաբերյալ

01 փետրվարի, 2007

Ս.թ. հունվարի 30-ին Հայաստանի Հանրապետության բանակի հիմնադրման 15-րդ տարեդարձի կապակցությամբ Պեկինում Հայաստանի դեսպան Վասիլի Ղազարյանը եւ Չինաստանում Հայաստանի ռազմական կցորդ, գնդապետ Վ. Սարգսյանը կազմակերպել են ընդունելություն, որին հրավիրված են եղել Չինաստանի ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ` ՊՆ միջազգային հարաբերություների վարչության պետի տեղակալ, Հայաստանի հետ ռազմական համագործակցության համակարգող, ավագ գնդապետ Ցի Գուովեյի գլխավորությամբ:

Արարողության ընթացքում Ցի Գուովեյը Չինաստանի ՊՆ ղեկավարության հանձնարարությամբ հայտարարել է, որ Չինաստանը մեծապես կարեւորում է հարավկովկասյան տարաշրջանում ՀՀ զինված ուժերի հետ համագործակցությունը: Նա նշել է, որ անցած տարիներին կողմերի միջեւ բարձր մակարդակով տեղի ունեցած փոխայցելություներն ու շփումները, Չինաստանում կազմակերպված հայ զինվորականների ուսուցման եւ վերապատրաստման դասընթացները, Հայաստանի ՊՆ-ին ցուցաբերված տեխնիկական օգնությունը կայուն հիմք են հանդիսացել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ արդյունավետ համագործակցությունը զարգացնելու համար:

Հայաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել չինական կողմի ներկայացուցիչներին ՀՀ ազգային բանակի 15-ամյակի կապակցությամբ կազմակերպված արարողությանը մասնակցելու համար եւ ջերմ բարեմաղթանքներ հաղորդել Չինաստանի ՊՆ-ին եւ ազգային ազատագրական բանակի ղեկավարությանը` Հայաստանի Հանրապետություն պատասխան այց կատարելու հրավեր հղելով Չինաստանի ՊՆ պատվիրակությանը, ինչը շնորհակալությամբ ընդունվել է:

Տպել էջը