Եգիպտոսում ՀՀ դեսպանության նոր կայքէջի վերաբերյալ
01 փետրվարի, 2007
Ս.թ. փետրվարի 1-ից գործում է Եգիպտոսում ՀՀ դեսպանության պաշտոնական ինտերնետային կայքէջը` www.armembegypt.com հասցեով:
ՀՀ դեսպանության ինտերնետային կայքէջը լուսաբանելու է Հայաստան-Եգիպտոս երկկողմ հարաբերությունները, ՀՀ դեսպանության քաղաքական ու տնտեսական, գիտա-մշակութային գործունեությունը, ինչպես նաեւ հյուպատոսական ծառայություններին առնչվող հարցեր: Կայքէջում առանձին տեղ է հատկացված եգիպտահայ համայնքին ու նրա անցյալի պատմությանը: Նախատեսվում է, որ ՀՀ դեսպանության կայքէջը առաջիկայում ներկայացվի նաեւ արաբերեն լեզվով:
Դեսպանության կողմից արդեն իսկ հրատարակվող «Ախբար Արմենիա» արաբալեզու եռամսյակային պաշտոնական տեղեկագրի հետ մեկտեղ ինտերնետային կայքէջը կամբողջացնի դեսպանության քարոզչական գործունեությունը, որը միտված է իրազեկելու ոչ միայն Հայաստան-Եգիպտոս, Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների հետ ՀՀ հարաբերությունները, այլեւ ՀՀ արտաքին քաղաքականության կարեւոր իրադարձությունները: