Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի գնահատման վերաբերյալ

31 հունվարի, 2007

Ս. թ. հունվարի 30-ից ընթանում է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) իրականացման ընթացքի ամբողջական գնահատումը, որի նպատակով Հայաստան են ժամանել ՆԱՏՕ-ի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները:

Այս անգամ ՆԱՏՕ-ի պատվիրակությունն ԱԳԳԾ-ի իրականացման ամբողջական գնահատումը համատեղել է Պլանավորման եւ վերանայման գործընթացի (PARP) գնահատման այցի հետ: Գնահատման արդյունքները կներկայացվեն ՆԱՏՕ-ի Քաղաքական-ռազմական ուղղորդող եւ Քաղաքական կոմիտեներին, որից հետո կքքնարկվեն Հյուսիսատլանտյան խորհրդի եւ Հայաստանի համատեղ նիստի ընթացքում:

Տպել էջը