Հռոմում կազմակերպված Հրանտ Դինքի հուշ երեկոյի վերաբերյալ
30 հունվարի, 2007Ս.թ. հունվարի 26-ին Հռոմի Վենետիկյան հրապարակին հարող Campidoglio հրապարակում, որտեղ գտնվում է Հռոմի քաղաքապետարանը, տեղի է ունեցել Հրանտ Դինքի հուշ երեկոն` կազմակերպված Իտալիայի հայության ջանքերով:
Երեկոյին մասնակցել են Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանը, Իտալիայի խորհրդարանի փոխխոսնակ Գ. Մելոնին, Իտալիայում Թուրքիայի դեսպան Ուգուր Զիյալը, Հռոմի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանի դեսպանության անձնակազմը, Իտալիայի հայ համայնքի ու Հռոմի տարբեր էթնիկ ազգերի համայնքների ներկայացուցիչներ, իտալական եւ արտերկրյա ԶԼՄ-ներ:
Ընթերցվել է Հրանտ Դինքի վերջին խմբագրականը եւ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հայտարարությունը, որտեղ շեշտվում է խոսքի ազատության համար ու անհանդուրժողականության դեմ պայքարի անհրաժեշտությունը եւ դատապարտվում Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301 հոդվածը: