ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի Նիդերլանդների Թագավորություն կատարելիք այցի վերաբերյալ

29 հունվարի, 2007


Ս.թ. հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Նիդերլանդների Թագավորություն:

Այցի ընթացքում ծրագրված են նախարար Օսկանյանի հանդիպումները Նիդերլանդների ԱԳ նախարարի, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների, նաեւ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Այցի ընթացքում նախարար Օսկանյանը կմասնակցի Ռոտերդամի (Նիդերլանդներ), Պուսանի (Հարավային Կորեա) եւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնների միջեւ համագործակցություն հաստատելու մասին Հայտարարագրի ստորագրման արարողությանը:

Հունվարի 31-ին նախատեսվում է Վարդան Օսկանյանի ելույթը Կլեյգենդալի միջազգային հարաբերությունների ինստիտուտում:-

Տպել էջը