Զբոսաշրջիկային գիդերի ասոցիացիաների համաշխարհային Ֆեդերացիայի համաժողովի վերաբերյալ
29 հունվարի, 2007Ս.թ. հունվարի 20-26-ը Եգիպտոսում Հայաստանի դեսպանության աջակցությամբ Հայաստանի տուրիզմի բնագավառի պատվիրակությունը` ՀՀ զբոսաշրջության գիդերի ասոցիացիայի նախագահ Լիանա Գրիգորյանը եւ Հայաստանի մասնավոր սեկտորի մրցունակության ծրագրի փորձագետ Արմեն Շահբազյանը, Կահիրեում մասնակցել են Զբոսաշրջիկային գիդերի ասոցիացիաների համաշխարհային Ֆեդերացիայի համաժողովին:
Հայկական պատվիրակությունը հանդիպել է մի շարք երկրների ասոցիացիաների ղեկավարների հետ եւ ձեռք բերել գործնական պայմանավորվածություններ հետագա համագործակցության զարգացման ուղղությամբ: Հայկական պատվիրակությունը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է Հայաստանում զբոսաշրջության բնագավառն ու այդ ուղղությամբ համագործակցության հնարավորությունները: