ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանի Դամասկոս կատարելիք այցի վերաբերյալ
26 հունվարի, 2007Ս.թ. հունվարի 26-ին Հայաստանի եւ Սիրիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ հերթական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով Դամասկոս է մեկնելու ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանի գլխավորած պատվիրակությունը:
Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Սիրիայի ԱԳ նախարար Ուալիդ Սուալլիմի, հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի նախագահի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։