Իսպանիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանի հավատարմագրերի հանձնման վերաբերյալ

24 հունվարի, 2007

Ս.թ. հունվարի 22-ին համատեղության կարգով Իսպանիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանն իր հավատարմագրերն է հանձնել Իսպանիայի թագավոր Խուան-Կառլոս I-ին:

Նույն օրը Ռուբեն Շուգարյանը հանդիպումներ է ունեցել Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունում, որոնց ընթացքում քննարկվել են հայ-իսպանական երկկողմ հարաբերությունների ներկա փուլը, ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսի առաջիկայում նախատեսվող տարածաշրջանային այցի, ինչպես նաեւ Հայաստանում Իսպանիայի դեսպանության բացման հետ կապված խնդիրներ:

Հանդիպումների ընթացքում դեսպանը ներկայացրել է նաեւ «Եվրոպա` նոր հարեւաններ» ծրագրի շրջանակում Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացը, հայ-թուրքական հարաբերություններն ու Լեռնային Ղարաբաղի խնդրի բանակցային ներկա փուլն ու ընթացքը:

Տպել էջը