Ֆրանսիայում կազմակերպված «Ֆրանսիա-Հայաստան. Համատեղ իրավական ժառանգություն» թեմայով կլոր սեղանի վերաբերյալ
24 հունվարի, 2007Ս. թ. հունվարի 23-ին Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում, Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախագահ Պիեռ Մազոյի, Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի եւ Ֆրանսիայի Պետական խորհրդի փոխնախագահ Ժան-Մարկ Սովի հովանավորությամբ ու մասնակցությամբ Ֆրանսիայի Պետական խորհրդում կազմակերպվեց Կլոր սեղան «Ֆրանսիա-Հայաստան. Համատեղ իրավական ժառանգություն» թեմայով:
Ֆրանսիայի Պետական խորհրդի փոխնախագահ Ժան-Մարկ Սովի եւ Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանի ողջույնի խոսքերից հետո քննարկումները ծավալվեցին երկու փուլով: Առաջինը վարում էր Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախագահ Պիեռ Մազոն, երկրորդը՝ դեսպան Էդվարդ Նալբանդյանը:
Հիմնական զեկուցումով հանդես եկավ Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Քննարկումներին մասնակցեցին եւ ելույթներ ունեցան Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը, Հայաստանի Սահմանադրական դատարանի անդամ Վլադիմիր Հովհաննիսյանը, ինչպես նաեւ Ֆրանսիայի Սահմանադրական եւ Պետական խորհուրդների անդամներ, սահմանադրական իրավունքի ֆրանսիացի նշանավոր մասնագետներ:
Որոշվեց քննարկումների նյութերը հրապարակել առանձին պրակով:
Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ Կլոր սեղանի կազմակերպիչներն էին Հայաստանի Սահմանադրական դատարանը, Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը եւ Ֆրանսիայի Պետական խորհուրդը: