ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման վերաբերյալ

23 հունվարի, 2007
Ս.թ. հունվարի 23-ին Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Բանակցությունների ընթացքում շարունակվեցին կարգավորման սկզբունքների շուրջ քննարկումները, անդրադարձ եղավ փաստաթղթի մանրամասներին:

Կառուցողական մթնոլորտում անցած բանակցությունների արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն հանդիպումների շարունակման վերաբերյալ:

Երկու երկրների ԱԳ նախարարների մոսկովյան հանդիպմանը կհաջորդի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հունվարի 24-ի այցը տարածաշրջան:

Տպել էջը