ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի Ստամբուլ կատարած այցի վերաբերյալ

23 հունվարի, 2007

Ս.թ. հունվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը մասնակցեց «Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքի հուղարկավորության արարողությանը: Արարողությանը մասնակցեցին մաեւ Թուրքիայի կառավարության անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, Անկարայում դեսպանությունների եւ Ստամբուլում գլխավոր հյուպատոսությունների ներկայացուցիչներ:

Այնուհետեւ ՀՀ փոխարտգործնախարարը այցելեց Սուրբ Մարիամ աթոռանիստ եկեղեցին եւ հանդիպեց Թուրքիայի Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հետ:

Հունվարի 24-ին պրն Ա. Կիրակոսյանը նախատեսում է այցելել Հ. Դինքի ընտանիքին:

Տպել էջը