ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի Մոսկվայում կայանալիք հանդիպման վերաբերյալ
22 հունվարի, 2007Ս.թ. հունվարի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մեկնեց Մոսկվա` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին մասնակցելու նպատակով:
Հաջորդ օրը` հունվարի 23-ին նախատեսվում է նախարար Օսկանյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ: