ՀՀ ԱԳ նախարար Օսկանյանի հայտարարությունը

19 հունվարի, 2007
Մենք խորապես ցնցված ենք թուրքահայ ականավոր gործիչ Հրանտ Դինքի սպանության գույժով. մի մարդ, ով իր կյանքը ապրել է հավատալով, որ հնարավոր է հասկացողությունը, երկխոսությունը ու խաղաղությունը ժողովուրդների միջեւ:

Մենք խստորեն դատապարտում ենք արարքը` անկախ հանգամանքներից եւ կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին իսկապես անհապաղ միջոցներ ձեռնարկել բացահայտելու սպանության պատճառներն ու պատվիրատուներին:

Տպել էջը