ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Հալեպի Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մուհամմադ Սալեհ Մալլահիի ղեկավարած պատվիրակության հետ հանդիպման վերաբերյալ

18 հունվարի, 2007


Ս. թ. հունվարի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց եռօրյա այցով Հայաստանում գտնվող Հալեպի Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մուհամմադ Սալեհ Մալլահիի գլխավորած պատվիրակությանը:

Գործարարները գոհունակություն հայտնեցին այցի արդյունավետություն վերաբերյալ` նշելով, որ Հայաստանի եւ Հալեպի Առեւտրաարդյունաբերական պալատների միջեւ կնքվել են համաձայնագրեր եւ ձեռք են բերվել հեռանկարային պայմանավորվածություններ:

Նախարար Վարդան Օսկանյանն ընդգծեց հայ-սիրիական գործարար կապերի կարեւորությունը եւ վստահություն հայտնեց, ու կայուն տնտեսական գործակցությունը առավել կխթանի երկու երկրների արդեն իսկ առաջընթաց գրանցած երկկողմ քաղաքական հարաբերությունները:

Կողմերը խոսեցին նաեւ Սիրիայի տնտեսական դաշտում հայ համայնքի նշանակության մասին` ընդգծելով վերջինիս կամրջող դերը երկկողմ գործակցության մեջ:

Տպել էջը