OPEC միջազգային հիմնադրամի եւ Հայաստանի միջեւփոխառության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
18 հունվարի, 2007Ս. թ. հունվարի 17-ին Վիեննայում` OPEC միջազգային հիմնադրամի նստավայրում, Հայաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը եւ OPEC միջազգային հիմնադրամը ստորագրել են փոխառության համաձայնագիր` «Արդյունավետ ենթակառույցների վերականգնման ծրագիր»:
Ըստ համաձայնագրի` Հայաստանին տրամադրվեց 10 միլիոն ամերիկյան դոլար վարկ երկրի լեռնային, նախալեռնային եւ սահմանամերձ տարածքների ենթակառույցների վերականգնման համար:
Դավիթ Լոքյանի եւ OPEC միջազգային հիմնադրամի գլխավոր տնօրեն Սուլեյման Ալ-Հերբիշի միջեւ նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության հետագա ընդլայնման ու խորացման վերաբերյալ:
Ստորագրման արարողությանը մասնակցել են Ավստրիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը եւ ԵԱՀԿ-ում ու միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Ջիվան Թաբիբյանը:-