Արգենտինայում Հայոց ցեղասպանության մասին ընդունված օրենքի վերաբերյալ
12 հունվարի, 2007Օրինագիծը, որի համահեղինակներն են պատգամավոր Ռաֆայել Բիելսան (նախկին արտգործնախարար), Ֆեդերիկո Ստորանին, Կառլոս Ռայմունդին, Հերմես Բիները եւ Ֆեդերիկո Պինեդոն, նոյեմբերի 29-ին ընդունվել էր նաեւ Ներկայացուցիչների Պալատի կողմից:
Օրենքում մասնավորապես ասվում է.
- ամեն տարվա ապրիլի 24-ը հռչակել որպես «Հանդուրժողականության եւ ազգերի միջեւ հարգանքի օր»` ի հիշատակ հայ ազգի նկատմամբ գործած Ցեղասպանության,
- ծագումով հայ բոլոր աշխատավորներին եւ պաշտոնյաներին ամեն տարվա ապրիլի 24-ին արտոնել մասնակցելու իրենց ազգի նկատմամբ իրագործված ոճրագործության զոհերի հիշատակմանը նվիրված միջոցառումներին,
- հանրային դպրոցների ծագումով հայ բոլոր աշակերտներին արտոնել բացակայելու հիշատակման օրը
Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, շնորհավորական ուղերձով դիմելով Արգենտինայի հայ համայնքին, մասնավորապես նշել է. «Մենք արդեն իսկ կարող ենք բնութագրել 2007 թվականի սկիզբը` որպես հաջող մեկնարկ: Նոր տարվա ամենաառաջին օրերին օրենքի ուժ ստացավ Արգենտինայի Ազգային կոնգրեսի կողմից անցյալ տարեվերջին ընդունված օրինագիծը ապրիլի 24-ը, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, Հանդուրժողականության եւ ժողովուրդների միջեւ հարգանքի օր հռչակելու մասին: Սրտանց շնորհավորում եմ այդ կապակցությամբ բոլոր արգենտինահայերին եւ ողջ հայ ժողովրդին: Սույն օրենքի ընդունմամբ Արգենտինայի իշխանությունները կրկին անգամ ապացուցեցին իրենց նվիրվածությունը մարդու իրավունքների, արդարադատության եւ ճշմարտության իրավունքի գաղափարներին»: