ՀՀ ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
26 մայիսի, 2026Մայիսի 26-ին, ԱՄՆ պետքարտուղարի այցի ավարտից հետո, կայացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մամուլի ասուլիսը հայաստանյան ԶԼՄ ներկայացուցիչների հետ:
Նախարար Միրզոյանը ներկայացրել է այցի շրջանակներում քննարկված հիմնական հարցերը և համաձայնեցված և ստորագրված փաստաթղթերը, որոնք մինչ այդ արդեն հրապարակված էին ԱԳՆ կողմից:
Մասնավորապես, ներկայացվել են վերջին ամիսներին ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ միջպետական համաձայնագրի բանակցման և վերջնականացման ուղղությամբ տարված աշխատանքը, փաստաթղթի հիմնական դրույթները, հետագա անելիքները:
Անդրադառնալով մյուս փաստաթղթին՝ նախարար Միրզոյանը նշել է. «Նոր կանոնադրության ստորագրմամբ ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները բարձրացվեցին Համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի»:
Անդրադարձ է կատարվել նաև երրորդ փաստաթղթի՝ կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագրի ստորագրմամբ ՀՀ-ին ընձեռնվող հնարավորություններին:
Արարատ Միրզոյանը պատասխանել է ԶԼՄ-ներին հետաքրքրող՝ այցի օրակարգին վերաբերվող և այլ հարցերին:
Ասուլիսն ուղիղ հեռարձակվել է, տեսաձայնագրությունը հասանելի է հետևյալ հղումով: