ՀՀ ԱԳ նախարարի ճեպազրույցն Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված քննարկումից հետո

05 նոյեմբերի, 2025

Նոյեմբերի 5-ին Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Խաղաղության քուիզ. զրույց Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ» խորագրով քննարկումից հետո նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է լրագրողների հարցերին: 

Ի պատասխան Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարության վերաբերյալ լրագրողի հարցին՝ նախարար Միրզոյանը նշել է. «Ձևակերպումն այդպես է, չէ՞. ցարական քարտեզներում չկա Սևան, կա Գյոկչա։ Չեմ կարծում, թե Ալիևն ասում է, որ այսօր չկա Սևան, կա Գյոկչա, բայց միևնույն է, ամենակառուցողական ձևակերպումը չէ, և իսկապես չէինք ասի, թե տեղավորվում է խաղաղության նարատիվի մեջ։

Ես էլ կարող եմ ասել` կան բազմաթիվ ցարական շրջանի քարտեզներ, որտեղ կա Սևանը։ Չեմ էլ ուզում ավելի հետ գնալ պատմության մեջ, որովհետև շատ անհարմար իրավիճակ կարող է ստեղծվել և հայկական տեղանուններ տեսնենք, մի քիչ ավելի լայն տարածքի վրա։ Խոսենք Իրական Հայաստանի, իրական՝ այսօրվա սահմանների, Ադրբեջանի կողմից ճանաչված սահմանների մասին։

Ասում եք` ապակառուցողական նարատիվներ, քայլեր, գնահատականներ։ Լավ, բայց մյուս կողմից եկեք նայենք` իրականում ինչ կա։ Կա ստորագրություն Ալմա-Աթայի հռչակագրով սահմանների և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերաբերյալ։ Ինձ համար՝ որպես կառավարության անդամի, սրա կշիռն անհամեմատ ավելի մեծ է»։

Ավելին՝ տեսանյությում:

Տպել էջը