-
ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ25 մայիսի, 2021Ադրբեջանը շարունակում է օգտագործել հայ գերիներին՝ որպես քաղաքական պատանդ և շարունակում է նրանց հանդեպ խոշտանգումների և հոգեբանական ճնշման գործելակերպը:
-
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունեց ՀՀ-ում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպաններին24 մայիսի, 2021Մայիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունեց Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններ ՝ Սերգեյ Կոպիրկինին (ՌԴ), Ջոնաթան Լաքոթին (Ֆրանսիա) և Լին Թրեյսիին (ԱՄՆ):
-
Մոնղոլիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին24 մայիսի, 2021Մայիսի 24-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց ՀՀ-ում Մոնղոլիայի նորանշանակ դեսպան Դուլամսուրեն Դավաային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
-
Չեռնոգորիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին24 մայիսի, 2021Մայիսի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չեռնոգորիայի նորանշանակ դեսպանին։
-
ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հանդիպումը Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ24 մայիսի, 2021Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերման հրամայականը։
-
ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը Եվրոպական խորհրդարանի կողմից Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ բանաձևի ընդունման առնչությամբ22 մայիսի, 2021
Եվրոպական խորհրդարանը մայիսի 20-ին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ բանաձև, որում անդրադարձ է կատարվում նաև ԼՂ հակամարտության և տարածաշրջանային անվտանգության առավել լայն համատեքստին:
-
Ոլորտային խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների միջև22 մայիսի, 2021
Մայիսի 21-ին Մոսկվայում կայացան ոլորտային խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև՝ մերձավորարևելյան, հյուսիսամերիկյան և լատինամերիկյան թեմաներով:
-
Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանի մեկնաբանությունը Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի վերաբերյալ տարեկան բանաձև-զեկույցի ընդունման վերաբերյալ22 մայիսի, 2021Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցում հնչեցված կոչերը, ի մասնավորի՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և զերծ մնալու հայատյաց քարոզչությունից։ Հորդորում ենք Թուրքիային հարգել այդ և մյուս կոչերը, ներառյալ՝ զերծ մնա
-
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ ԵԽ Նախարարների կոմիտեի 131-րդ առցանց նստաշրջանին21 մայիսի, 2021ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց ԵԽ դերակատարությունը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ու ամրապնդման գործում և ընդգծեց, որ Հայաստանը հավատարիմ է Եվրոպայի խորհրդի գաղափարներին ու արժեքներին։
-
ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի ելույթը ԵԽ Նախարարների կոմիտեի 131-րդ նստաշրջանին21 մայիսի, 2021Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոցներ է կիրառել Ադրբեջանի նկատմամբ հարյուրավոր գերեվարված անձանց առնչությամբ, որոնց գերության փաստն այդ երկիրն ընդունել է` պահանջելով նրանց մասին տեղեկատվություն, ինչը, սակայն, չի ստացել: