ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը «Թերթ.ամ» լրատվական գործակալության հարցին

13 փետրվարի, 2020

Հարց. Թվիթերում ադրբեջանցին գրառում է կատարել այն մասին, որ  Անջեյ Կասպրչիկը հանդիպել է Արցախի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ։ Խնդրում եմ մեկնաբանեք, թե ինչ հանդիպման մասին է խոսքը, և արդյոք առաջիկայում նմանօրինակ հանդիպումներ լինելու են Արցախի ներկայացուցիչների հետ։

Պատասխան. Մենք չենք արձագանքում թվիթերյան անհայտ օգտատերերի կողմից գրված և այնուհետև ջնջված անձնական գրառումներին։ 

Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, ապա, ելնելով իր մանդատից, պարոն Կասպրչիկը այցելում է հակամարտության երեք կողմերին: Նա պարբերաբար հանդիպումներ է ունենում Արցախում Արցախի ընտրված և այլ ներկայացուցիչների, այն է՝ Արցախի իշխանությունների և քաղհասարակության հետ: Պարոն Կասպրչիկի հանդիպումների ժամանակացույցի հետ կապված խնդրում ենք դիմել իր գրասենյակին։

 

Տպել էջը