ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին՝ ՄԱԿ-ում ՀՀ քվեարկության վերաբերյալ

14 օգոստոսի, 2019

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք ՄԱԿ-ում ՀՀ քվեարկության վերաբերյալ վերջերս շրջանառվող հրապարակումներն առ այն, թե որ երկրների հետ են ավելի հաճախ համընկնում ՀՀ քվեարկությունները, և այդ նյութի շուրջ արվող մեկնաբանությունները: 

Պատասխան. ՀՀ-ն քվեարկում է՝ ելնելով իր ազգային շահերից՝ հաշվի առնելով ներկայացված բանաձևերի բովանդակությունը, նախապատմությունը, քննարկման ընթացքը, այլ ոչ թե այլ երկրներին հաճոյանալու ցանկությունից։ 

Ավելին, «Ամերիկայի ձայնի» վերլուծությունը հիմնվում է վերլուծական աղյուսակների մեթոդի վրա, որն ինքնին թերի է. հաշվի չի առնվում ձեռնպահ քվեն, ինչը քվեարկությունների մեջ մեծ տոկոս է կազմում:

 

Տպել էջը