ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանությունը դիվանագիտական անձնագրերի վերաբերյալ

24 հուլիսի, 2018

Մի շարք լրատվամիջոցներ դիմել են ԱԳՆ՝ պարզաբանումներ ստանալու նախկին պաշտոնյաների կողմից դիվանագիտական անձնագրեր կրելու իրավասության վերաբերյալ։ Այս կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ օրենսդրության համաձայն պաշտոնավարության ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագրերը պետքէ հանձնեն ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Մենք այդ մասին տեղեկացրել ենք համապատասխան պետական մարմիններին և շահագրգիռ անձանց։ Հաշվի առնելով, որ ոչ բոլորն են հանձնել իրենց անձնագրերը, հորդորում ենք այդ գործընթացնիրականացնել մինչև ս․թ․ հուլիսի 31-ը՝ որից հետո չհանձնված, ինչպես նաև կորած դիվանագիտական անձնագրերը կհայտարարվեն անվավեր:

Տպել էջը