ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը Panorama.am լրատվական կայքի հարցին

04 դեկտեմբերի, 2017

Հարց. Պարո՛ն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունն առ այն, որ Հայաստանը փակում է երկկողմ համագործակցության բոլոր խողովակները:

Պատասխան. Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման խողովակները քաջ հայտնի են: Դա 2009թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններն են և դրանց վավերացումը: Քանի որ Թուրքիան հրաժարվեց այդ արձանագրությունների վավերացումից, հենց նա է փակել ու փակում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խողովակները:

Տպել էջը