ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին

23 հոկտեմբերի, 2017

Հարց. Պարոն Քոչարյան, ինչպես կմեկնաբանեք Նովրուզ Մամեդովի վերջին հայտարարությունը:

Պատասխան. Պաշտոնական Բաքուն, հանձնարարելով Նովրուզ Մամեդովներին հանդես գալ քարանձավային մտքի պոռթկումներով, շարունակում է խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը: 

Տպել էջը