ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Panorama.am» գործակալության հարցին

23 հունվարի, 2017

Հարց. Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի այսօրվա զավեշտալի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Պատասխան. Այն փաստը, որ մեկ դար էլ չկա, ինչ Ադրբեջան պետությունը հայտնվել է աշխարհի քարտեզի վրա, չի կարող արդարացում հանդիսանալ Ադրբեջանի ղեկավարության կողմից միջազգային իրավունքի հիմնարար նորմերի չիմացության համար:

Հարկ է ևս մեկ անգամ հիշեցնել, որ ՄԱԿ Կանոնադրությամբ ինքնորոշված սուբյեկտի կարգավիճակը որոշվում է նրա ժողովրդի կողմից, իսկ պետության տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովրդի ինքնորոշման իրավունքին:

Ադրբեջանի ղեկավարությանը վաղուց հարկ էր ընթերցել ՄԱԿ Կանոնադրությունը, որպեսզի իր անգրագիտության թմբկահարմամբ ծաղրանքի առարկա չդառնա, և հաշտվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հեռանկարի անխուսափելիության հետ:
 

Տպել էջը