ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին

12 հուլիսի, 2016

Հարց. Պարո՛ն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման խոչընդոտների փուլ առ փուլ վերացման մասին հայտարարությունը:

Շավարշ Քոչարյան. Բանակցությունները մշտապես ընթացել և ընթանում են ղարաբաղյան հիմնախնդրի փաթեթային կարգավորման շուրջ՝ ձեռք բերված պայմանավորվածությունների փուլային իրականացմամբ:

Ադրբեջանը պետք է ճանաչի ինքնորոշման իրավունքը և այդ իրավունքի իրացումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից, և այդպիսով վերացնի կարգավորման ճանապարհին առկա խոչընդոտը:

Տպել էջը