ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «News.am» գործակալության հարցին

29 ապրիլի, 2016

Հարց. Պարոն Քոչարյան, ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ ԼՂ հիմնախնդրի փուլային կարգավորման մասին հայտարարությունը:

Պատասխան. Հայկական կողմերը դեմ չեն փուլային կարգավորմանը, որի շրջանակներում Ադրբեջանը նախեւառաջ ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, վերադարձնելու է իր կողմից ԼՂ օկուպացված տարածքները եւ բանակցություններ է սկսելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանների հստակեցման շուրջ:
 

Տպել էջը