Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ

14 հուլիսի, 2015

Հայաստանը ողջունում է Իրանի և միջազգային միջնորդների նպատակասլաց, կառուցողական ջանքերի արդյունքում իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։

Երկար սպասված այս պայմանավորվածությունը կարևոր ձեռքբերում է՝ ի նպաստ միջազգային, տարածաշրջանային կայունության և համագործակցության ամրապնդման։

Լիահույս ենք, որ դա հավելյալ խթան կհանդիսանա՝ Հայաստանի և բարեկամ Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման համար: 

Տպել էջը