ԱԳ նախարարի տեղակալի պատասխանը News.am լրատվական գործակալության հարցին

26 հունիսի, 2015

Հարց. Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությունը, որ եթե հայերը չեն ցանկանում մեռնել, թող դուրս չքվեն իրենց հողերից:

Շավարշ Քոչարյան. Ալիևը հասկացել է, որ ժամանակակից աշխարհում ով ուժեղ է, նա ճշմարիտ է: Մնում է հասկանա՝ բոլոր ժամանակներում ջղաձիգ հոխորտալը հենց անհույս թուլության նշան է։

Տպել էջը