ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը News.am լրատվական կայքի հարցին

02 մայիսի, 2014

Հարց․ Ադրբեջանի փոխարտգործնախարարը քննադատել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ուորլիքին՝ նշելով, որ հնարավոր է ադրբեջանական կողմը պահանջի ամերիկացի համանախագահի հեռացումը։ Ինչպես դա կմեկնաբանեք։

 

Պատասխան. Ադրբեջանը շարունակական քննադատությունների է ենթարկում ՄԽ համանախագահներին` ապարդյուն փորձելով վերջիններիս աջակցությունը կորզել իր ապակառուցողական դիրքորոշմանը։

Վերջին քննադատությունը ամերիկացի համախագահի դեմ Բաքվի հերթական փորձն է շանտաժի ենթարկել համանախագահներին և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը խոչընդոտելու իր պատասխանատվությունը նրանց վրա բարդել։

Տպել էջը