ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը “Panorama.am” գործակալության հարցին
27 ապրիլի, 2012Հարց. Որոշ գործիչներ մերթ ընդ մերթ պնդում են, որ Հայաստանի ԱԳՆ-ն այս կամ այն հարցում համապատասխան քայլեր չի ձեռնարկում կամ “գոնե դիվանագիտական նոտա չի ուղարկում”՝ այդ եզրակացությանը գալով այն հիման վրա, որ դրանց մասին չի հրապարակվում թերթերում: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:
Պատասխան. Դիվագիտական դեմարշների եւ նոտաների մեծ մասնագետներին ավելորդ չի լինի տեղեկացնել, որ դիվանագիտական պրակտիկայում հայտագրերը որպես կանոն չեն հրապարակվում, եւ եթե դա արվում է, ապա միայն ակնկալվող համապատասխան արդյունքի բացակայության պարագայում:
Նոտաների մասնագետներին, թերեւս հետաքրքրիր կլինի իմանալ, որ միայն ապրիլ ամսին ԱԳՆ-ց տարբեր հասցեատերերի ուղարկվել է առավել քան 300 հայտագիր: