ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի պատասխանը NEWS.am լրատվական կայքի հարցին

07 մարտի, 2012

Հարց. Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն, Բաքվում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռոլան Կոբիան հայտարարել է, թե Եվրոպական միությունը նոր նախաձեռնություններ ունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Նույն աղբյուրների համաձայն` նման բան Բաքվում ԵՄ դեսպանն ասել էր նաեւ շուրջ մեկ ամիս առաջ: Ինչի մասին է խոսքը:

Պատասխան. Կարծում եմ, որ դա ադրբեջանական լրատվամիջոցների հերթական ապատեղեկատվությունն է: Ամեն դեպքում՝ թյուրիմացություն: Բանակցությունները վարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, այլ կառույցներից որեւէ առաջարկություններ չեն եղել եւ չկան:

ԵՄ-ը լիակատար աջակցում է համանախագահների կողմից գործադրվող ջանքերին, ինչի մասին ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարվել է. վերջին անգամ մարտի 6-ին Բրյուսելում:

Տպել էջը