ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետ Կարեն Միրզոյանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալությանը

31 մայիսի, 2011

Հարց. Արդյոք Դուք տեղյա՞կ եք Հայաստանի մասին այն ոչ կոռեկտ ձեւակերպումներին, որոնք վերագրվում են ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանին:

Պատասխան. Նման հայտարարությունները պարոն դեսպանի ելույթում անհնար է գնահատել այլ կերպ, քան անտեղյակություն տարածաշրջանում տեղի ունեցած եւ ունեցող գործընթացներից:

Դիվանագետի նման հայտարարությունները համահունչ չեն հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ոգուն և բարձր մակարդակին:

Տպել էջը