ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի հարցազրույցը «Հենարան.ամ» կայքին
07 մայիսի, 2010-2009թ. մայիսի 7-ին մեկնարկեց Արեւելյանգործընկերություն ծրագիրը` Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի անդամակցությամբ: Ի՞նչ արդյունքներ են գրանցվել մեկ տարում:
-Արեւելյան գործընկերություն ծրագրի մեկնարկով Հայաստանը մեկ անգամ եւս կարեւորեց Եվրոպայի հետ համագործակցության նշանակությունը:
Եվրոմիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ապրիլին առաջին անգամ այցելելով Հայաստան, նշեց մեր երկրի առաջընթացի մասին:
Բանակցությունները հիմնականում ընթանում են 3 ուղղությույամբ` ասոցացման համաձայանագիր. որը քաղաքական երկխոսություն է ենթադրում եւ նպատակն է Հայաստանը հնարավորինս մերձեցնել Եվրոմիությանը, ազատ առեւտրի գոտի եւ ավելի դյուրին վիզային ռեժիմ:
-Որքա՞ն կտեւեն բանակցությունները եւ ի՞նչ արդյունքի էձգտում Հայաստանը:
-Արդյունքն այն կլինի, որ երկիրը կհամապատասխանի այն եվրոպական չափանիշներին, որին ձգտում ենք: Առայժմ ծրագրի առաջին փուլում ենք եւ իրականացնում ենք ներքին բարեփոխումներ: Այս փուլից հետո միայն կարող ենք մտածել եվրոպական տնտեսական ինտեգրման մասին: Առաջիկա մի քանի ամիսներին մենք կստանանք բանակցությունները սկսելու մանդատը: Բանակցությունները սկսելու մանդատ ունեն միայն Ուկրաինան եւ Մոլդովան:
-Ծրագրի շրջանակներում առաջին իսկ հանդիպումներիընթացքում Ադրբեջանը դրսեւորեց Հայաստանի հետհամագործակցությունը բացառելու դիրքորոշումը: Ինչպե՞սսա գնահատվեց ծրագրի գործընկերների կողմից:
-Մենք բազմիցս նշել ենք, որ արեւելյան գործընկերությունը ստեղծվել է համագործակցության, այլ ոչ թե հակամարտությունները քննարկելու համար: Ադրբեջանի նման դիրքորոշումը դանդաղեցնում է գործընթացը, ինչը վատ է ընդունվում եվրոպացիների կողմից:
-Եվրոմիությանն անդամակցելը Հայաստանի հեռահարնպատա՞կն է:
-Մենք գիտենք, որ պատրաստ չենք Եվրոմիությանն անդամակցելուն, Եվրոպան էլ պատրաստ չէ մեզ ընդունել: Հարցն այսօր օրակարգում դրված չէ, պետք է երկուստեք պատրաստ լինենք: Բայց ինչու ոչ, մեր քայլերն այսօր տանում են դեպի Եվրոպա: