ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը «Արմենպրես» լրատվական գործակալությանը

06 մարտի, 2010

  Ս. Զաքարյան.    Բարեւ Ձեզ, պարոն Նալբանդյան:

Է. Նալբանդյան. Բարեւ Ձեզ, պարոն Զաքարյան:

Ս. Զաքարյան.    Նախ շնորհակալ եմ, որ մեզ ընդունեցիք Ձեր հյուրընկալ նախարարության հարկի տակ, ժամանակ գտաք եւ կուզեի սկսել զրույցը երեկվա իրադարձությամբ. ԱՄՆ ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քվեարկեց Ցեղասպանության նախագծի օգտին: Բայց մինչ այդ հետաքրքիր էր, որ թուրքական կողմը հանդես էր գալիս նույնիսկ կարելի է ասել սպառնալիքներով: Եվ այսօր էլ, մի օր էլ չի անցել, ժամեր են անցել, բայց այդ սպառնալիք հայտարարությունները շարունակվում են: Որոշ վերլուծաբաններ այս ամբողջ ընթացքը կապում են ապրիլի 24-ի մոտիկության հետ: Ես հիշում եմ Դուք հայտարարություն արեցիք, եւ ասում էիք, որ 2010թ. ապրիլին աշխարհի վերջին ապրիլը չէ եւ պետք չէ ընդհանրապես արձանագրությունների վավերացման այս գործընթացը կապել ապրիլի 24-ի հետ: Բայց հիմա, երբ այս ամբողջ համատեքստում նայենք այս գործընթացը, եւ վավերացումը, եւ թուրքական այս հայտարարությունները, Դուք այս ամենին ի±նչ գնահատական կտայիք:

Է. Նալբանդյան. Պարոն Զաքարյան: Շնորհակալություն նախեւառաջ այս հարցազրույցի համար:

Երեկ, քվեարկությունից անմիջապես հետո հայտարարեցի, որ մենք բարձր ենք գնահատում ընդունված որոշումը: Ես կցանկանայի նաեւ շնորհակալություն հայտնել բոլոր այն կոնգրեսականներին, որոնք իրենց քվեն տվեցին համամարդկային արժեքների բարձր նպատակների համար:

Վերջին օրերի ընթացքում, եթե հետեւեինք հայտարարություններին, հրապարակումներին, որոնք արվեցին Թուրքիայում, ինձ հիշեցնում էին 2001թ. Փարիզը. նույն հայտարարությունները, նույն հրապարակումները, նույն նախազգուշացումները, նույն դեսպանի հետկանչը: Որոշ ժամանակ անց դեսպանը հետ եկավ, որոշ ժամանակ անց այդ հարաբերությունները բնականոն շարունակեցին զարգանալ: Ինչ էր ասվում այդ հրապարակումների մեջ, որ Թուրքիան տեռորիզմի դեմ պայքարում մեծ դեր ունի, որ որոշ տարածաշրջանային խնդիրներում խաղաղության ամրապնդման կամ խաղաղության հաստատման համար դեր ունի, ուրեմն ցեղասպանության այս որոշումը պետք է չկայանա: Ինչ է նշանակում, եթե Ցեղասպանության ճանաչում լինի, այդ պատճառով Թուրքիան պետք է տեռորիզմ պաշտպանի, կամ խաղաղության դեմ դուրս գա: Տարօրինակ է մոտեցում է:

Ես Ձեզ ասեմ` նմանատիպ հայտարարություններ, նմանատիպ հրապարակումներ երբ-որ արվում էին Ֆրանսիայում, դրանք ինչի բերեցին. բերեցին նրան, որ որոշ ֆրանսիական գործիչներ, որոնք բավական լավ էին տրամադրված Թուրքիայի հանդեպ, սկսեցին փոխել իրենց կարծիքը:

Բոլոր դեպքերում, գիտեք, մեզ համար հեշտ չէր սկսել այս գործընթացն առանց Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման: Բայց մենք հայտարարեցինք, որ Հայաստանի կողմից նախապայման չէ, որպեսզի այս գործընթացը սկսելուց, հարաբերությունները կարգավորելուց առաջ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը: Այդպիսի նախապայման չկար:

Ընդհանրապես, նախապայմաններ չկային, եւ գիտեք, որ անգամ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարեց, որ մինչեւ արձանագրությունների ստորագրումը որեւէ նախապայման չի եղել: Չեմ կարծում, որ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման հետ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապակցելը մեղմ ասած հեռանկարային է:

Ս. Զաքարյան.    Պարոն Նալբանդյան, անցյալ ամռանը, Ցյուրիխում արձանագրությունների ստորագրումից ամիսներ առաջ իմ զրուցակիցը հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանն էր: Եվ Հանրային հեռուստատեսության եթերում նա հայտարարեց, որ համոզված է` Հայաստանն այս գործընթացից ամեն պարագայում շահած է դուրս գալու: Բայց կարծում եմ, այդ ժամանակից շատ ջրեր հոսեցին, եւ ես իհարկե համոզված եմ, որ հանրապե

Տպել էջը