ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը «Արմենպրես» լրատվական գործակալությանը
27 ապրիլի, 2009- Բարեւ Ձեզ, պարոն նախարար:
- Բարեւ Ձեզ, պարոն Զորյան:
Հարց. - Պարոն նախարար, նախ կուզեի շնորհակալություն հայտնել մեր հարցազրույց տալու խնդրանքն ընդունելու համար: Ձեր ղեկավարությամբ բավական ակտիվացել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը:
Պատասխան. -Ներողություն, պարոն Զորյան, որ ընդհատում եմ Ձեզ, որովհետեւ կուզեի ընդգծել, որ մեր արտաքին քաղաքականությունը ղեկավարում է հանրապետության նախագահը, իսկ ես ղեկավարում եմ արտաքին գործերի նախարարությունը, որի գլխավոր առաքելությունն է իրականացնել այն խնդիրները, որոնք մեր առջեւ դնում է հանրապետության նախագահը:
Հարց. - Լինելով գործող նախագահ տարբեր միջազգային կազմակերպություններում, Դուք բազմաթիվ հյուրեր եք ընդունում, տարբեր այցեր եք կատարում: Հայտնի է անվանի դիվանագետներից մեկի արտահայտությունը, որ եթե մի երկրի արտգործնախարար այցեր չի ունենում, ուրեմն այդ երկիրը արտաքին քաղաքականություն չունի: Լայն է Ձեր այցերի աշխարհագրությունը, որտեղ ներառվել է անգամ Թուրքիան, որը, կարծես թե, նորություն է մեզ համար:
Պատասխան. - Չեմ կարծում դա նորություն է, չեմ կարծում դա նորույթ է, որովհետեւ տարիներ շարունակ Հայաստանի անկախությունից հետո միշտ էլ եղել են շփումներ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, եղել են նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ այցելություններ, եւ Հայաստանը միշտ էլ ձգտել է հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ առանց նախապայմանների:
Հարց. - Ինչպե±ս կգնահատեք հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլը, հատկապես հաշվի առնելով այն կարծքիները, որ երբեք մեր հարաբերություններն այսքան հեռու չէին գնացել:
Պատասխան. - Ես կասեի այդքան չէին մոտեցել երբեւէ, իսկապես, որովհետեւ Հայաստանի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ, երբ Թուրքիայի նախագահ Գյուլը հրավիրվեց այցելելու Հայաստան` միասին դիտելու ֆուտբոլի խաղը, դրանով որակական նոր փուլ մեկնարկեց հարաբերությունների կարգավորման գործընթացում: Շատ կարեւոր հանդիպումներ կայացան Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների միջեւ, նաեւ կարեւոր հանդիպում կայացավ Դավոսում մեր երկրի նախագահի եւ Թուրքիայի վարչապետի միջեւ, բազմաթիվ, մոտ տասը հանդիպումներ են կայացել նաեւ արտաքին գործերի նախարարների մակարդակով: Եւ այսօր մենք եկանք այն հայտարարությանը, որը արվեց ամսի 22-ին, որով նշվում է առաջընթացի մասին բանակցությունների ընթացքում:
Հարց. - Կան կարծիքներ, որ այդ հայտարարությունն անակնկալ էր, նույնիսկ հնչում են կարծիքներ խաբված լինելու մասին:
Պատասխան. - Բայց ինչ անակնկալի կամ խաբվածության մասին կարող է խոսք լինել: Գիտեք, ամիսներ շարունակ հանրապետության նախագահը, արտաքին գործերի նախարարը, բազմիցս հայտարարել են, որ Հայաստանը ձգտում է լիակատար հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ առանց որեւէ նախապայմանների, եւ այսօր այդ հայտարարությամբ, մենք եւս նշում ենք, որ մենք գնում ենք հարաբերությունների կարգավորմանը, սահմանների բացմանը առանց որեւէ նախապայմանների: Ապա, ինչ խաբվածության կամ ինչ նորության մասին է խոսքը:
Հարց. - Դուք ասում եք, որ նախապայմաններ չկան, բայց Թուրքիայից տարբեր այլ մեկնաբանություններ, կարծիքներ են հնչում, իսկ Հայաստանում կարծիքներ կան, որ մենք զիջումների ենք գնում:
Պատասխան. - Գիտեք, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մենք չենք հավատում մենք մեզ, թերահավատություն ունենք մեր ուժերի նկատմամբ, մեր հնարավորությունների նկատմամբ, չենք հավատում, որ Հայաստանը, իսկապես, կարող է ինչ-որ առաջընթաց արձանագրել, միշտ մտածում ենք, որ եթե ինչ-որ մի լավ բանի ենք հասել, ուրեմն տակը ինչ-որ