Հայաստանի Հանրապետությանարտաքին գործերի նախարար Վ.Օսկանյանիհարցազրույցը Հանրային Հեռուստաընկերության«Հայլուր» ծրագրին

24 նոյեմբերի, 2003
ՀԱՅԼՈՒՐ.- Պարոն նախարար, ադրբեջանական քաղաքականությունը կարծես թե կառուցվում է «այն ինչ կարելի է Բաքվին, չի կարելի Երեւանին» տրամաբանությամբ: Երբ Ադրբեջանը ռազմավարական գործընկերություն է զարգացնում Թուրքիայի, կամ ասենք Պակիստանի հետ, ոչ Երեւանից, ոչ էլ Մոսկվայից դիվանագիտական նոտաներ չեն սփռվում: Ինչո՞ւ Ադրբեջանը չի ընդունում, որ սա' Հայաստանի ներքին գործն է:

Վ. ՕՍԿԱՆՅԱՆ.- Իհարկե, ձեր դիտողությունը ճիշտ է, բայց այստեղ մի փոքր նրբություն կա: Ադրբեջանը միշտ հիմնավորում է նրանով, որ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահող երկիր է — պետք է չեզոքություն պահպանի: Հիմնավորումը դա է, բայց ընդունելի հիմնավորում չէ, որովհետ— այդ երկուսը տարբեր գործընթացներ են: Ռուսաստան-Հայաստան ռազմական համագործակցությունը, անվտանգության հարցով համագործակցությունը երկկողմ խնդիր է: Դա, ինչպես բազմիցս ասվել է, Հայաստանի արտաքին սահմանների պահպանության խնդիր է: Ադրբեջանի մտահոգությունը այդ կապակցությամբ հիմնավորված — արդարացված չէ: Առավել եւս, որ Ռուսաստանը մեր անվտանգության մաս է կազմում, — կա, իսկապես, անվտանգության — փոխադարձ համագործակցության խնդիր: Սա մի հարց է, որը չի առնչվում Ադրբեջանին — նրանք հիմք չունեն, հակառակ իրենց հիմանվորման, որ—է առարկություն անելու այս հարցում: Ինչպես որ մենք առարկություններ չենք կարող ունենալ, ինչպես դուք նկատեցիք, Թուքիայի կամ Պակիստանի հետ իրենց հարաբերությունների վերաբերյալ:

ՀԱՅԼՈՒՐ.- Պարոն նախարար, վաղը պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնովը: Ինչպե՞ս եք գնահատում հայ-տաջիկական հարաբերությունների ներկա մակարդակը եւ ի՞նչ նոր երանգ կմտցնի Տաջիկստանի նախագահի այցը Հայաստան…

Վ. ՕՍԿԱՆՅԱՆ.- Մեր հարաբերությունները իսկապես լավ մակարդակի վրա են գտնվում: Եղել է Հանրապետության նախագահի այցը Տաջիկստան: Սա փոխադարձ այց է: Եղել է իմ իբրեւ արտգործնախարարի այցը: Այնպես որ բարձր մակարդակի այցեր եղել են: Մեր իրավական բազան բավականին ընդարձակ է: Եւ այս այցը դրանց շղթան է: Չմոռանանք, որ Տաջիկստանն ու Հայաստանը ԱՊՀ եւ ՀԱՊԿ-ի անդամ երկրներ են: Այնպես, որ մեզ միացնող բազմաթիվ գործոններ կան: Այս այցը … առավել եւս … հնարավորություն կտա քննարկել այս հարցերը, եւ Կենտրոնական Ասիային վերաբերող խնդիրները: Աֆղանստանում իրավիճակն այսօր բարվոք չէ եւ այնտեղ … լուրջ պրոցեսներ են գնում: Կարող են այնպիսի զարգացումներ լինել, որ բացասական հետեւանքներ ունենան Կենտրոնական Ասիայի երկրների վրա, եւ մենք՝ կոլեկտիվ անվտանգության պայմանագրի շրջանակներում ուզում ենք նաեւ մեր ներգրավվածությունն ունենանք: Ինչպես նաեւ կքննարկենք տարածաշրջանի մեր խնդիրները, Վրաստանի իրադարձությունները, Լեռնային Ղարաբաղի հարցը: Այնպես որ վաղվա օրակարգը բավականին ընդգրկուն է…

Տպել էջը