-
Հայ գեղանկարչի ցուցահանդեսը Տոկիոյում04 մարտի, 2013
Փետրվարի 28-ից մարտի 4-ը Տոկիոյի <<Gallery Ginza 1-Chome>> պատկերասրահում տեղի ունեցավ գեղանկարիչ Արա Հայթայանի <<Կորուսյալ բնանկարի այլաբանութուն>> նկարաշարի ցուցադրութունը:
-
ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 25-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ04 մարտի, 2013
Մարտի 4-ին Բուրջ Համուդի «Հովհաննես Պողոսյան» թատերասրահում ՀՅԴ Լիբանանի մարմնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառումների եզրափակիչ հանդիսությունը:
-
Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում03 մարտի, 2013
Մարտի 3-ին Լիբանանի հայ առաքելական, կաթողիկե եւ ավետարանական բոլոր եկեղեցիներում մատուցվեց սուրբ պատարագ եւ կազմակերպվեցին հոգեհանգստյան արարողություններ` նվիրված սումգայիթյան եղեռնագործության 25-րդ տարելիցին:
-
ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանի հանդիպումը ԱՄԷ Ազգային Դաշնային խորհրդի նախագահի հետ03 մարտի, 2013
2013թ. մարտի 3-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը հանդիպում ունեցավ Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային Դաշնային խորհրդի (խորհրդարան) նախագահ Մուհամմադ Ահմադ ալ-Մրրի հետ (Mohammad Ahmad Al Murr):
-
Սումգայիթյան ոճրագործության 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Բուխարեստում03 մարտի, 2013
Մարտի 3-ին, Բուխարեստի Միքայել եւ Գաբրիել Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում Սումգայիթի ողբերգության նահատակների հիշատակին մատուցվեց պատարագ եւ հետպատարագի հոգեհանգստի արարողություն` Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթեւ Եպիսկոպոս Հակոբյանի նախագահությամբ
-
Սումգայիթի ոճրագործության 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Վաշինգտոնում03 մարտի, 2013
Սումգայիթի ոճրագործության 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարքում մարտի 3-ին Վաշինգտոնի Հայ առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության եւ ԼՂՀ ներկայացուցչության հովանու ներքո մատուցվեց պատարագ եւ տեղի ունեցավ հիշատ
-
ԴԵՍՊԱՆ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՍԱՆ ՖՐԱՆՑՒՍԿՈՅՈՒՄ02 մարտի, 2013
Մարտի 2-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը մասնակցեց Սան Ֆրանցիսկոյի շրջանի Հայ Դատի գրասենյակի տարեկան երեկոյին:
-
Ֆրանսիայի քաղաքներում շարունակվում են Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումները02 մարտի, 2013
Մարտի 2-ին Ֆրանսիայի Իզեր նահանգի ֆրանսահայ համայնքային կառույցների համատեղ նախաձեռնությամբ եւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ Գրենոբլ քաղաքի Մշակույթի տանը տեղի ունեցավ սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված երեկո։
-
Դիվանագետի օրվան նվիրված միջոցառում Թբիլիսիում02 մարտի, 2013
Մարտի 1-ին Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոնում կայացավ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության կազմակերպած ընդունելությունը` նվիրված Դիվանագետի օրվան: Միջոցառմանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հ
-
Դիվանագետի օրվան նվիրված միջոցառում Թբիլիսիում02 մարտի, 2013
Մարտի 1-ին Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոնում կայացավ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության կազմակերպած ընդունելությունը` նվիրված Դիվանագետի օրվան: