Երևան քաղաքի ավագանու ընտրություններ

2017թ. մայիսի 14-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու ընտրությունների լուսաբանման համար լրատվամիջոցների հավատարմագրման պահանջները

 

 

2017թ. մայիսի 14-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու ընտրությունները լուսաբանել ցանկացող արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հավատարմագրվելու համար պետք է մինչև ապրիլի 28-ը նախնական հավատարմագրման համար (կարճաժամկետ հավատարմագրում) հայտադիմում ներկայացնեն արտաքին գործերի նախարարություն:

Նախարարությունը, հայտադիմումը ստանալուց հետո, հետևելով ներքին ընթացակարգին՝ այն հավատարմագրման համար կփոխանցի Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Կարճաժամկետ հավատարմագրման հայտադիմում ներկայացնելու կարգը հասանելի է արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում. http://mfa.am/hy/accreditation-rules.

Խնդրում ենք հաշվի առնել, որ լրատվական գործունեություն իրականացնող անձի նամակը պետք է պարունակի ամբողջ հետևյալ տեղեկատվությունը.

  • իրավաբանական անձի դեպքում՝ լրատվամիջոցի ամբողջական անվանաումը, կազմակերպական-իրավական ձևը, կենտրոնակայանի հասցեն,
  • ֆիզիկական անձի դեպքում՝ անձի անունը, հայրանունը (եթե առկա է անձնագրում) և ազգանունը, բնակության վայրը,
  • լրատվամիջոցի անվանումը,
  • էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը,
  • արտոնագրված վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու դեպքում՝ լրատվական հաղորդման հեռարձակման սկզբնաժամկետի մասին տեղեկատվություն (խնդրում ենք հաշվի առնել, որ այս դեպքում լրատվական հաղորդումը պետք է հեռարձակվի հավատարմագրվելուց առնվազն 1 տարի առաջ),
  • լուսաբանվող ընտրությունների անվանումը և քվեարկության օրը,
  • կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը,
  • հայտադիմումի օրը,
  • դիմողի ստորագրությունը:

Խնդրում ենք նամակում ներառել նաև նկարահանող կամ տեսագրող հատուկ սարքավորումներ (օր. անօդաչու թռչող սարքերի, ԱԹՍ) օգտագործելու մտադրության, ինչես նաև դրանց տեխնիկակաա նկարագրության մասին տեղեկատվությունը, քանի որ նման սարքավորումների որոշ տեսակների օգտագործման համար կարող են լինել սահմանափակումներ:

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հավատարմագրումը հաստատելուն պես արտաքին գործերի նախարարությունը կտրամադրի հավատարմաքարտերը: Հստակ ժամկետի մասին կհայտարարվի հաջորդիվ:

Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ այն հայտադիմումները, որոնք կստացվեն վերոնշյալ վերջնաժամկետից հետո, չեն դիտարկվի՝ արտասահմանյան լրագրողների հավատարմագրման համար հաստատված կարգի պահանջներից ելնելով, որը սահմանվել է ՀՀ Ընտրական օրենսգրքի դրույթների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:

Արտասհմանյան լրատվամիջոցների այն ներկայացուցիչները, ովքեր ունեն ԱԳՆ տարեկան հավատարմագրում, պետք է մինչև 2017 թ. ապրիլի 28-ը press@mfa.am էլ հասցեին ուղարկեն իրենց տվյալները և ԶԼՄ անվանումը:

 

Տպել էջը