Վիետնամում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հարցազրույցը «1in.am» լրատվական կայքին

27 ապրիլի, 2020

Ապրիլի 27-ին Վիետնամում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը հարցազրույց է տվել «1in.am» լրատվական կայքին։ Դեսպանը ներկայացրել է նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Վիետնամում, Լաոսում և Կամբոջայում տիրող իրավիճակը, համավարակի դեմ պայքարի վերջիններիս փորձը, ինչպես նաև  ՀՀ քաղաքացիների առջև ծառացած խնդիրները և դրանց հասցեագրմանն  ուղղված դեսպանության ջանքերը։

Դեսպան Կաժոյանը նշել է, որ Վիետնամում, Կամբոջայում, Ֆիլիպիններում ունենք 14 ՀՀ քաղաքացի, ում չվերթները չեղարկվել կամ արգելափակվել են և վերջիններս չեն կարողացել մեկնել։ «Մեր աշխատանքի մասն է կազմում նրանց հետ գրեթե ամենօրյա կապի պահպանումը, նրանց մուտքի արտոնագրերի երկարաձգման խնդիրները, երաշխավորագրերի ապահովումը։ Հիմնականում բոլորն ապահովված են կացարանով և որոշակի ֆինանսական միջոցներով, բայց, իհարկե, իրավիճակի երկարաձգման դեպքում կարող են առաջանալ որոշակի խնդիրներ։ Այնուամենայնիվ մենք պատրաստ ենք ճանապարհներ գտնել մեր քաղաքացիների խնդիրը լուծելու համար»,- նշել է դեսպանը։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝  տեսանյութում։

Տպել էջը