Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ

01 ապրիլի, 2020

Մարտի 31-ին պարետ Տիգրան Ավինյանի կողմից կայացվել է Հայաստանի Հանրապետության տարածքում մարդկանց տեղաշարժը սահմանափակելու վերաբերյալ մարտի 24-ի որոշումը մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարաձգելու մասին որոշում:

Ըստ վերոնշյալ որոշման՝ աշխատանքի վայր մեկնելիս անհրաժեշտ է ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթ, որը հասանելի է այստեղ, և անձը հաստատող փաստաթուղթ։ Որոշման տվյալ ենթակետն ուժի մեջ է մտնում ապրիլի 1-ին, ժամը 23:59-ից։

Տեղաշարժման թերթիկն անհրաժեշտ է ներկայացնել նաև որոշումով սահմանված այլ դեպքերում։ 

Խնդրում ենք հաշվի առնել, որ ձևաթղթերն անպայման չէ տպել, այլ կարելի է լրացնել ձեռագիր և ստորագրել, ինչպես նաև օգտվել առցանց լրացման հարթակից։

Տպել էջը