Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված կարանտին և արտակարգ իրավիճակ Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում

16 մարտի, 2020
  • Լիտվայի կառավարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ընդունել է մարտի 16-ից երկրում կարանտին հայտարարելու մասին որոշում։
  • Լատվիայի կառավարությունը կորոնավիրուսի տարածումը սահմանափակելու նպատակով ս․թ․ մարտի 14-ից մեկ ամիս ժամկետով՝ մինչև ս․թ․ ապրիլի 14-ը երկրում հայտարարել է արտակարգ իրավիճակ։ 
  • Էստոնիայի կառավարությունը երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արտակարգ իրավիճակ է հայտարարել, որը կշարունակվի մինչև 2020 թվականի մայիսի 1-ը, քանի դեռ կառավարությունն այլ որոշում չի կայացրել: 

Արտակարգ իրավիճակի և կարանտինի պայմաններում նախատեսվում է անցկացնել մի շարք կանխարգելիչ միջոցառումներ, այդ թվում դադարեցվում են միջազգային ուղևորափոխադրումները:

Սահմանափակվում կամ դադարեցվում է խանութների, ժամանցի վայրերի, բուժհաստատությունների, տրանսպորտային միջոցների, ինչպես նաև կրթական հաստատությունների գործունեությունը:

 
Տպել էջը