-
Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները գրանցվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողություն ծրագրում18 Հունիսի, 2013
Հունիսի 18-ին Կորեայի Հանրապետությունում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողություն ծրագրի կոմիտեի նիստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ և Միջազգային խորհրդատվական կոմիտեի եզրակացության հիման վրա ծրագրի Միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) գրանցվել է «Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը»:
-
Անանիա Շիրակացու մեդալի հանձնման արարողություն Նյու Յորքում04 Ապրիլի, 2013
Ապրիլի 4-ին Նյու Յորքում հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ Գիտության եւ կրթության հայ ազգային հիմնադրամի նախագահ, Կորնելի համալսարանի աստղագիտության դեպարտամենտի պրոֆեսոր Երվանդ Թերզյանի մեծարման երեկոն, որի ընթացքում ականավոր գիտնականին հանձնվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհված Անանիա Շիրակացու մեդալը:
-
Դեսպան Եգանյանի հանդիպումը Կանադայի խորհրդարանում Կառավարության ղեկավարի հետ27 Փետրվարի, 2013
Փետրվարի 27-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց նախարար, Կանադայի խորհրդարանում Կառավարության ղեկավար (Leader of the Government in the House of Commons) Պետեր վան Լոանին:
-
Բարեգործական համերգ Լոս Անջելեսում22 Հունիսի, 2012
Հունիսի 22-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության եւ «Artists for Kids» կազմակերպության համատեղ ջանքերով Փասադենայի հայտնի «The Ambassador Auditorium» դահլիճում կայացավ աշխարհահռչակ հայտնի սոպրանո Հասմիկ Պապյանի համերգը, որին ներկա էին շուրջ 1200 հայ եւ օտարազգի հանդիսականներ:
-
Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված միջոցառում09 Հունիսի, 2012
Հունիսի 9-ին Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը մասնակցել է Պեզարո քաղաքում «Որոնելով Դրախտը» (In Search for Paradise) հայ ժամանակակից նկարիչների և քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսի բացմանը, որը նվիրված էր Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:
-
Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրքի շնորհանդես Կահիրեում03 Մայիսի, 2012
Կահիրեում Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը մայիսի 3-ին կազմակերպել էր հանդիպում «Քալիֆորնիա Քուրիեր» (The California Courier) թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանի հետ, ինչպես նաև նրա հեղինակած «Հայոց ցեղասպանություն: Աշխարհը ձայն է բարձրացնում, 1915-2005. փաստաթղթեր և հռչակագրեր» խորագրով գրք
-
Մեծ Եղեռնի 97-ամյակին նվիրված ոգեկոչման միջոցառումներ Լիբանանում24 Ապրիլի, 2012
Ապրիլի 24-ին առավոտյան Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում մատուցվել է հանդիսավոր Սուրբ Պատարագ և հոգեհանգստյան արարողություն նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Անթիլիասի Նահատակաց հուշարձանի առջև ներկաներին իր հայրապետական պատգամն է փոխանցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Այնուհետև Նահատակաց հուշարձանի մոտ տեղի է ունեցել ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողություն: Ծաղկեպ
-
Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառում Նիդերլանդներում13 Ապրիլի, 2012
Ապրիլի 13-ին Նիդերլանդների Աբովյան մշակութային միությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին բացման խոսքով հանդես եկավ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: Իր ելույթում դեսպանն անդրադարձավ Եղեռնի հետևանքներին և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի կարևորությանը` նշելով. «Թեև աշխարհասփյուռ հայության համառ ջանքերն` ուղղված Հայոց
-
«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ՀՀ Գործողությունների ծրագրի ներկայացում10 Ապրիլի, 2012
Ապրիլի 10-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ՀՀ Գործողությունների ծրագրի պաշտոնական ներկայացումը: Միջոցառմանը ներկա էին Գործողության ծրագիրը մշակած աշխատանքային խմբի անդամները, Հայաստանում ԱՄՆ եւ Բրազիլիայի դեսպանությունների ներկայացուցիչները:
-
«Մշակույթների տոնահանդես» միջոցառմանը ներկայացվել է Հայաստանի տաղավարը26 Մարտի, 2012
Մարտի 26-ին Օտտավայի Ալգոնքինի Կիրառական Արվեստների եւ Տեխնոլոգիայի Քոլլեջում (Algonquin College of Applied Arts and Technology) կայացավ «Մշակույթների տոնահանդես» (Celebration of Cultures) ամենամյա միջոցառումը, որտեղ, ինչպես նախկինում, ՀՀ դեսպանության կազմակերպությամբ եւ Օտտավահայ մշակութային կազմակերպության աջակցությամբ այլ երկրների կողքին ներկայացված էր նաև Հայաստանի տաղավարը: Բացի Հ