-
ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ճեպազրույցը26 Սեպտեմբերի, 2018Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Արդյունքները կհրապարակվեն հանդիպման ավարտին։ Երեկ տեղի է ունեցել նախարար Մնացականյանի հանդիպումը Մինսկի խմբի համանխագահ երկրների դեսպանների հետ, որի մասին հաղորդագրությունը արդեն տեղադրված է ԱԳՆ կայքում։
-
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքը Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոյի հետ հանդիպման արդյունքներով03 Սեպտեմբերի, 2018Մենք ունենք գործող դեսպանություններ Տոկիոյում և Երևանում և առիթ ունեցանք շնորհակալություն հայտնել մեր դեսպաններին, ովքեր ամենօրյա ռեժիմով ապահովում են մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը և սնում մեզ գաղափարներով: Մենք կոչ արեցինք մեր դեսպաններին՝ էլ ավելի ուժեղացնելու ջանքերը, որպեսզի կարողանանք շարունակել զգալ այդ շոշափելի արտահայտումը մեր երկկողմ հարաբերությունների և գտնել նման համագործակցու
-
ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանի ճեպազրույցը14 Օգոստոսի, 2018Ուրախ եմ ողջունել բոլորիդ։ Ինչպես արդեն գիտեք, պարոն Բալայանը գտնվում է կարճաժամկետ արձակուրդում և ժամանակավորապես ինձ վրա են դրված մամուլի խոսնակի պարտականությունները ։
-
Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառում Դանիայում29 Ապրիլի, 2018
Ապրիլի 29-ին Դանիայի Օդեր քաղաքի Գիլինգ ավանում` դանիացի միսիոներ Կարեն Եփփեին նվիրված հուշաքարի մոտ, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի 103-րդ տարելիցի հիշատակի ոգեկոչման և Կարեն Եփփեին հարգանքի տուրք մատուցելու արարողություն:
-
Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Լայպցիգի Գրքի ամենամյա տոնավաճառին18 Մարտի, 2018
Հայկական տաղավարում ներկայացված էին հայ դասական և ժամանակակից գրողների, նկարիչների ստեղծագործություններ, հայոց պատմության վերաբերյալ հայ և օտարազգի հեղինակների աշխատանքներ՝ հայերեն և տարբեր լեզուներով թարգմանություններով:
-
ՀՀ ԱԳ նախարարի խոսքը «Հայաստան-Ռուսաստան. դարերով կոփված բարեկամություն» խորագրով պատմավավերագրական ցուցահանդեսի բացմանը21 Նոյեմբերի, 2017
Մեր ժողովուրդները կապված են բազմաթիվ խորը արմատներ ունեցող թելերով և իրական բարեկամական զգացմունքներով, որոնք բոլոր ժամանակներում բնորոշել են մեր շփումները: Հենց այս է այն ամուր հիմքը, որի վրա կառուցվում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բազմաբովանդակ հարաբերությունները:
-
Հայաստանի արտգործնախարարը մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին01 Նոյեմբերի, 2017
Նոյեմբերի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Փարիզում մեկնարկած ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության 39-րդ գլխավոր համաժողովին։
-
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանին01 Նոյեմբերի, 2017
Կրթությունը զորեղ գործիք է այս կազմակերպության կողմից որդեգրած արժեքները խթանելու համար: Ցավալի է, որ որոշ պետություններ կրթությունն օգտագործում են հակադիր նպատակներով՝ դրա միջոցով ազգայնական ատելություն սերմանելով, հատկապես երիտասարդների շրջանում:
-
ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում Մոսկվայում25 Սեպտեմբերի, 2017
Սեպտեմբերի 25-ին Մոսկվայի Ալեքսանդր Պուշկինի պետական թանգարանի շքասրահում տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին:
-
ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված ընդունելություն Ջակարտայում19 Սեպտեմբերի, 2017
Սեպտեմբերի 19-ին Ինդոնեզիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 26-ամյակին:\r\n\r\n