-
Հայաստանի արտգործնախարարն ավանդական դասախոսությամբ հանդես եկավ Երևանի պետական համալսարանում05 սեպտեմբերի, 2016
Էդվարդ Նալբանդյանը ներկաներին շնորհավորեց նոր ուսումնական տարվա առթիվ և նրանց մաղթեց բեղմնավոր ուսումնական տարի։ Խոսքն ուղղելով առաջին կուրսեցիներին՝ նախարար Նալբանդյանը բարի երթ մաղթեց Մայր ԲՈՒՀ-ի ամենահեղինակավոր ֆակուլտետներից մեկի ուսանողներին:
-
Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Եվրոպական միության անդամ և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը03 սեպտեմբերի, 2016
Ելույթ ունենալով նախարարական հանդիպմանը նախարար Նալբանդյանը մասնավորապես նշեց. «Հաջողությամբ տեղի են ունեցել Հայաստան - ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների 4 փուլ: Հաջորդ փուլը տեղի կունենա այս ամիս և ակնկալում ենք մոտ ապագա
-
Հայաստանի և Վրաստանի արգտործնախարարների հանդիպումը03 սեպտեմբերի, 2016
Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն քննարկեցին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքները։
-
Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը01 սեպտեմբերի, 2016
Սեպտեմբերի 1-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Պոտսդամում մասնակցեց «Միասին դիմագրավելով ընդհանուր մարտահրավերներին» խորագրով ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
-
Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենին01 սեպտեմբերի, 2016
Սեպտեմբերի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Պոտսդամում հանդիպեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Միխաել Գեորգ Լինկին:
-
ԱԳ նախարարը հանդիպեց Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղարին31 օգոստոսի, 2016
Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին` ընդգծելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարևորությունը:
-
Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ31 օգոստոսի, 2016
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը:
-
Վրաստանի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին29 օգոստոսի, 2016
Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը Գիորգի Սագանելիձեին հաջողություն մաղթեց՝ երկու հարևան երկրների միջև փոխգործակցությունն առավել սերտացնելու նրա կարևոր առաքելության մեջ:
-
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանա-հայկական ֆորումի անդամներին29 օգոստոսի, 2016
Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և արժևորեց Գերմանա-հայկական ֆորումի անդամների կարևոր ջանքերն այդ գործընթացում։
-
Արտգործնախարարն ընդունեց Հայաստանում Քուվեյթի դեսպանին՝ առաքելության ավարտի կապակցությամբ03 օգոստոսի, 2016
Նախարար Նալբանդյանը դրական գնահատեց Հայաստանի և Քուվեյթի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և կարևորեց Բասամ ալ-Քաբանդիի՝ որպես Երևանում իր երկրի առաջին դեսպան, անձնական մեծ ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։\r\n