-
Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Իրանի արտաքին գործերի նախարարի հետ23 սեպտեմբերի, 2017
Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ:
-
Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ23 սեպտեմբերի, 2017
Սեպտեմբերի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար դեսպան Թոմաս Գրեմինգերի հետ:
-
Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի հետ23 սեպտեմբերի, 2017
Սեպտեմբերի 22-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպեց Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտին։
-
Հայաստանը և Նաուրուն դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին23 սեպտեմբերի, 2017
Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Նաուրուի նախագահ, արտաքին գործերի և առևտրի նախարար Բարոն Վաքան ստորագրեցին երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը։
-
Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Միջազգային ճգնաժամային խմբի նախագահին23 սեպտեմբերի, 2017
Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն հանդիպեց Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Ժան-Մարի Գեհենոյին:
-
Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին23 սեպտեմբերի, 2017
Սեպտեմբերի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին։ Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։
-
Հայաստանը և Լիբերիան դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին23 սեպտեմբերի, 2017
Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Լիբերիայի արտգործնախարար Մարջոն Կամարան ստորագրեցին երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը։
-
Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում մասնակցեց ՀՀ Անկախության 26-ամյակին նվիրված միջոցառմանը22 սեպտեմբերի, 2017
Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Սուրբ Վարդան առաջնորդանիստ եկեղեցում մասնակցեց ՀՀ Անկախության 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։
-
Հայաստանը և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին22 սեպտեմբերի, 2017
Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Կենտրոնական Աֆրիկյան Հանարպետության արտգործնախարար Շարլ-Արմել Դուբանը ստորագրեցին երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը։
-
Հայաստանը և Միկրոնեզիան դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին22 սեպտեմբերի, 2017
Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Միկրոնեզիայի արտաքին գործերի քարտուղար Լորին Ռոբերտը ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունը:\r\n